Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Համայնքները, որպես վարչական մարմին, իրավասու չեն բիզնես ծրագրեր ներկայացնելու

Համայնքները, որպես վարչական մարմին, իրավասու չեն բիզնես ծրագրեր ներկայացնելու
11.12.2016 | 19:32

Գյումրիում վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով համայնքների զարգացման մասին, նշեց, որ համայնքապետերը պետք է կոնկրետ ծրագրեր ներկայացնեն համայնքները ոտքի կանգնեցնելու, զարգացնելու համար: Ըստ էության, համայնքների զարգացման բեռը դրվում է համայնքների ղեկավարների վրա և երբ նրանց ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա, հավանաբար այդ դեպքում պետական մակարդակով աջակցություն կլինի:


Անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է. «Չեմ կարծում, որ մոտեցումն այնպիսին է, որ համայնքների վրա է դրվում համայնքի զարգացման խնդիրների ամբողջական պատասխանատվությունը: Այս պահին կառավարությունն ակնկալում է, որ համայնքներից նախաձեռնություններ լինեն: Սակայն այստեղ նրբություն կա. համայնքները, որպես վարչական մարմին, իրավասու չեն բիզնես ծրագրեր ներկայացնելու, դա ուղղակի հակասում է իրենց գործունեությանը, որովհետև դա կհակասի ազատ մրցակցության սկզբունքին:
Համայնքների զարգացումը ավելի լայն հասկացություն է. պետք է տեղական իշխանությունը ձևավորի, մշակի և բնակչությանը ներկայացնի համայնքի զարգացման տեսլականը: Մեր համայնքները դեռևս սահմանափակ վարչական մարմիններ են, պետությունը երբ մեթոդական ուղղորդումներ է տալիս զարգացման ծրագրերին, սահմանափակվում է ֆորմալ մոտեցումներով, այնինչ զարգացման ծրագիրը պետք է լայն լինի: Օրենսդրությամբ նույնպես սահմանափակումներ են դրված, որոշակի ընթացակարգեր են սահմանված: Շատ համայնքների ծրագրեր դեռևս խորհրդային տարիների ավանդության վրա են հիմնված»:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ